Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։12

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Նրան, ով այդպես է գործում, Տերը կվերացնի Հակոբի վրաններից՝ թե՛ արթուն հսկողին, թե՛ պատասխանողին, և թե՛ Զորությունների Տիրոջը զոհ մատուցողին»։ (Սինոդական թարգ․) [12]
   
   Այդպիսի օրինազանցների հետ Տերը «վրաններում» կամ էլ տներում բնաջնջելու է բոլոր այն բնակիչներին, որոնք ի վիճակի են ձայն հանել («արթուն հսկողը և պատասխանողը» միևնույն անձն է, «կենդանի է մարդը»` ինչպես հնում ասվում էր Ռուսաստանում)։ Մասնավորապես հիշատակվում է նաև «Տիրոջը զոհ մատուցողը», այսինքն` քահանան։ Ինչպես հայտնի է, քահանաները ևս մեղավոր էին օրենքի այսպիսի խախտման համար (Բ Եզր․ 10։18-19)։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ՚անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց:
(Արարատ թարգ.) Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։
(Գրաբար) Սատակեսցէ Տէր զմարդն որ առնիցէ զայն՝ մինչեւ նկուն լիցի ի յարկացն Յակոբայ, եւ ի մատուցանելեացն պատարագաց Տեառն ամենակալի։