Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։17

Ա․ Լոպուխին

Դուք Տիրոջը բարկացնում եք ձեր խոսքերով և ասում եք․ «ինչո՞վ ենք մենք բարկացնում Նրան»։ Նրանով, որ ասում եք․ «յուրաքանչյուրը, ով չարիք է գործում Տիրոջ աչքերի առջև, լավ է, և Նա հովանավորում է այդպիսիններին», կամ․ «որտե՞ղ է արդարադատ Աստվածը»։ (Սինոդական թարգ․) [17]
   

   Այստեղ հաջորդող (երրորդ) խոսքի համար նախաբան է բովանդակվում։ Տեսնելով այն մարդկանց բարեկեցությունը, որոնք չէին ճնշվում պահանջներից և բարոյականությունից (հնարավոր է [խոսքը] ինչ−որ հրեա մեծահարուստների բարօրության մասին է), հրեաները սկսել էին ասել, որ Աստված հովանավորում է անիրավներին, որ Աստծո արդարադատությունը պարզ կեղծիք է։ Դրանով նրանք բարկացրել էին Աստծուն, ավելի ճիշտ, հոգնեցրել էին Տիրոջը՝ Նրան Իր արդարադատությունը ցույց տալ դրդելով։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ: Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»:
(Արարատ թարգ․) Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։
(Գրաբար) Որ բարկացուցանէք զԱստուած բանիւք ձերովք, եւ ասէք. Ի՞ւ բարկացուցաք զնա. յասելն ձեր թէ ամենայն որ զչար գործէ՝ բարւոք թուի առաջի Տեառն, եւ ընդ այն իսկ հաճեցաւ նա, եւ ո՞ւր է Աստուած արդարութեան։