Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Դուք ձեր խոսքերով բարկացնում եք Տիրոջը և ասում եք. «Ինչո՞վ ենք մենք բարկացնում Նրան»։ Այն բանով, որ ասում եք. «Ամեն ոք, ով չարիք է գործում, բարի է Տիրոջ աչքին, և Նա բարեհաճ է այդպիսիների հանդեպ», կամ՝ Ո՞ւր է արդարադատության Աստվածը»»: (Սինոդական թարգ․) [17]
Այստեղ հաջորդող (երրորդ) խոսքի համար նախաբան է բովանդակվում։ Տեսնելով այն մարդկանց բարեկեցությունը, ոԱյստեղ բովանդակվում է հաջորդ՝ (երրորդ) խոսքի նախաբանը։ Տեսնելով այն մարդկանց բարօրությունը, որոնք չէին կաշկանդվում բարոյականության պահանջներով (հնարավոր է խոսքը ինչ−որ հրեա մեծահարուստների բարօրության մասին է), հրեաներն սկսեցին ասել, թե Աստված բարեհաճ է անիրավների հանդեպ, և որ Աստծու արդարադատությունը պարզապես պատրանք է։ Դրանով նրանք բարկացրին Աստծուն, ավելի ճիշտ՝ ձանձրացրին Տիրոջը՝ դրդելով Նրան ցույց տալ Իր արդարադատությունը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ: Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»:
(Արարատ թարգ.) Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։
(Գրաբար) Որ բարկացուցանէք զԱստուած բանիւք ձերովք, եւ ասէք. Ի՞ւ բարկացուցաք զնա. յասելն ձեր թէ ամենայն որ զչար գործէ՝ բարւոք թուի առաջի Տեառն, եւ ընդ այն իսկ հաճեցաւ նա, եւ ո՞ւր է Աստուած արդարութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: