Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

11-12․ «Եվ ձեզ համար կարգելեմ խժռողներին, որ նրանք չոչնչացնեն ձեր երկրի բերքը, և ձեր այգու որթատունկը չի զրկվի իր պտուղներից,- ասում է Զորությունների Տերը»։ [11] «Եվ բոլոր ազգերը ձեզ երանի կտան, որովհետև դուք կլինեք բաղձալի երկիր,- ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Այն ժամանակ հրեաներին անհանգստացնում էր նաև (խժռող) մորեխը: Տերը կազատի հրեաներին նաև այս պատուհասից, եթե նրանք կարգապահ լինեն տասանորդը մատուցելիս։ Ընդհանրապես, հրեաները կօգտվեն Տեր Աստծու ողորմություններից և նույնիսկ ուրիշ ժողովուրդներ կնախանձեն նրանց։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ զգուշացայց ի կերակրոց ձերոց, եւ ոչ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ. եւ մի վատեսցէ որթ ձեր յայգւոջ, ասէ Տէր ամենակալ։