Մաղաքիայի մարգարեության մեկնություն 4։3

Ա․ Լոպուխին

Եւ կտրորեք անիրավներին, քանզի նրանք փոշի կլինեն ձեր ոտքերի տակ այդ օրը, որը Ես կիրականացնեմ, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․) [3]
   
   «Ոտքերով անիրավներին տրորել»սա հինկտակարանյան արդարների համար էր պարգև, որոնք այդ կերպով Աստծո բարկության զենքերն էին դառնում (Միք․ 4։13)։ Տիխոմիրովը, սակայն, այս արտահայտությունն այն իմաստով է բացատրում, որ մեղավորներն այլևս սարսափելի չեն լինի բարեպաշտների համար։

   4−6−րդ համարներ։ Քանի որ Տեր Աստծո հանդեպ հրեա ժողովրդի գրեթե ամբողջական անհավատարմության պատճառով Աստծո դատաստանը կարող է ծայրահեղ կործանարար լինել այդ ժողովրդի համար, ուստի Տերը, խղճալով նրան, դատաստանի սկսվելուց առաջ Եղիայի նմանությամբ մի հատուկ մարգարե կուղարկի նրանց, ով պետք է պատրաստի Նրա ճանապարհը և հարթեցնի անդունդը, որը Աստված−Դատավորին բաժանում է մեղավոր ժողովրդից, ինչպես նաև հրեաներին հաշտեցնի միմյանց հետ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) պիտի տրորէք անօրէններին եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ կոխեսջիք զանաւրէնս, եւ եղիցին մոխիր ի ներքոյ ոտից ձերոց՝ յաւուրն զոր ես արարից, ասէ Տէր ամենակալ։