Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ դուք պիտի ոտնակոխ անեք ամբարիշտներին, որովհետև նրանք փոշի պիտի լինեն ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես պիտի սահմանեմ, - ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [3]
«Ոտնակոխ անել ամբարիշտներին»․ սա հինկտակարանյան արդարների համար դիտվում էր որպես պարգև, որոնք այդ կերպով դառնում էին Աստծու բարկության զենքերը (Միք․ 4։13)։ Տիխոմիրովը, սակայն, այս արտահայտությունը մեկնաբանում է այն իմաստով, որ մեղավորներն այլևս սարսափելի չեն լինի բարեպաշտների համար։
4−6−րդ համարներ։ Քանի որ Տեր Աստծու հանդեպ հրեա ժողովրդի գրեթե համընդհանուր անհավատության պատճառով Աստծու դատաստանը կարող է խիստ կործանարար լինել այդ ժողովրդի համար, ուստի Տերը, գթալով նրան, դատաստանի սկսվելուց առաջ կուղարկի Եղիայի նմանությամբ մի հատուկ մարգարե, որը պետք է պատրաստի Նրա ճանապարհը և հարթի այն անդունդը, որը ամենասուրբ Աստված−Դատավորին բաժանում է մեղավոր ժողովրդից, ինչպես նաև հաշտեցնի հրեաներին միմյանց հետ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) պիտի տրորէք անօրէններին եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ կոխեսջիք զանաւրէնս, եւ եղիցին մոխիր ի ներքոյ ոտից ձերոց՝ յաւուրն զոր ես արարից, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: