Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ այդ ժամանակ նրանց համար դաշինք պիտի կնքեմ և՛ դաշտի գազանների հետ և՛ երկնքի թռչունների հետ, և՛ երկրի սողունների հետ. աղեղը, սուրը և պատերազմը պիտի հեռացնեմ այդ երկրից և նրանց ապահովության մեջ պիտի պահեմ: (Սինոդական թարգ․) [18]
Ժողովրդի հանդեպ Տիրոջ ողորմածությունը կարտահայտվի այն բանում, որ Տերը կարծես թե, ի շահ Իսրայելի, դաշինք կկնքի գազանների հետ (Ես․ 2։4, 11:4, 35։9, Զաք․ 9։10)։ Դրա հետ միասին Տեր Աստված Իսրայելին կպաշտպանի նաև մարդկային սպառնալիքից, քանի որ կդադարեն գոյություն ունենալ պատերազմական զենքերն ու հենց բուն պատերազմները։
--------------------------------
[18] (Էջմիածին թարգ․) Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը, սուրն ու ճակատամարտը կը վերացնեմ երկրից եւ կը բնակեցնեմ քեզ յոյսով:
(Արարատ թարգ․) Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։
(Գրաբար) Եւ եդից նոցա ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի՝ և թռչնովք երկնից՝ և սողնօք երկրի. և զաղեղն, և զսուսեր, և զճակատամարտ խորտակեցի՛ց յերկրէ. և բնակեցուցից զքեզ յուսով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: