Ա. Պ. Լոպուխին (†1904)
Դրա համար այս երկիրը պիտի սգա, և նրա բոլոր բնակիչներն ուժասպառ լինեն, դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ միասին պիտի սատկեն անգամ ծովի ձկները։ (Սինոդական թարգ․) [3]
Մարգարեն ժողովրդին հայտարարում է սպասվելիք պատժի մասին։ Այդ պատժին պիտի ենթարկվեն ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները։
«ուժասպառ կլինեն», այսինքն՝ կկործանվեն։ Պատիժը կլինի այն, որ Իսրայելի երկիրը կամայանա։ Ավելին՝ կկործանվեն և՛ մարդիկ, և՛ կենդանիները։ Ակնհայտ է, որ այդ ավերածության պատճառը կլինի թշնամիների, մասնավորապես ասորիների ներխուժումը, որոնք էլ հետագայում կործանեցին Իսրայելի թագավորությունը։
Ո՛չ բնօրինակում, ո՛չ էլ հնագույն թարգմանություններում սլավոներեն տեքստի (և Էջմիածին թարգմանության) «երկրի սողունները» բառերն իրենց համապատասխան արտահայտությունները չունեն։ Հավանաբար սա հավելում է (հմմտ. Ովս. 2։18), իսկ հետո տեքստի մեջ է ներառվել:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ.) Դրա համար սուգը կը պատի երկիրը, եւ կը նուազեն նրա բոլոր բնակիչները՝ անապատի գազանները, երկրի սողունները եւ երկնքի թռչունները, կը պակասեն ծովի ձկները.
(Արարատ թարգ.) Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։
(Գրաբար) Վասն այնորիկ սո՛ւգ առցէ երկիր. և նուաղեսցի ամենայն բնակչօք իւրովք, և գազանօք անապատի, և սողնովք երկրի, և թռչնովք երկնից. և ձկունք ծովու պակասեսցի՛ն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: