Ա. Պ. Լոպուխին (†1904)
Նա Եգիպտոս չի վերադառնա, այլ Ասորեստան. նա կլինի նրա թագավորը, որովհետև նրանք չէին ցանկանում դեպի Ինձ դառնալ։ (Սինոդական թարգ․)[5]
«Նա Եգիպտոս չի վերադառնա («lo jaschul»), այլ Ասորեստան․ նա կլինի նրա թագավորը»։ Նորագույն շրջանի մեկնիչները (Նովակ, Գոոնակեր) «jaschuv» բայը ժխտողական ձևով չեն կարդում՝ ենթադրելով, որ «lо» բառը պետք է առնչվի 4−րդ համարի վերջին (որտեղ «lо» բառը «չեն»-ի փոխարեն նշանակում է «նրան»)։ Ովս․8։13, 9։3 համարների նմանողությամբ Եգիպտոսի մասին հիշատակությունը հասկանում են «ընդհանուր գերության երկիր» իմաստով։ Տվյալ դեպքում մարգարեի միտքն այսպես է ստացվում․ Իսրայելը մերժեց Տեր Աստծու հայրական խնամակալությունը (1−4 համարներ), դրա համար նա գերության կգնա և կենթարկվի Ասորեստանի բռնապետական տիրապետությանը։
Յոթանասնիցը եբրայերեն «jaschuv» (վերադառնալ) բառն ընթերցել է որպես «jaschav» (ապրել, բնակվել), այստեղից էլ առաջացել է սլավոներենի «Եփրեմը բնակվեց» տարբերակը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եփրեմը բնակուեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ:
(Արարատ թարգ․) Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։
(Գրաբար) Բնակեաց Եփրեմ յԵգիպտոս, և Ասորեստանեայն թագաւո՛ր նմա. զի ո՛չ կամեցան դառնալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: