Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմը կասի․ «Ի՞նչ գործ այլևս ունեմ կուռքերի հետ»: Ես կլսեմ նրան և կնայեմ նրա վրա, Ես կլինեմ ինչպես մշտադալար մայրի, Ինձնից քեզ պտուղներ կլինի։ (Սինոդական թարգ․) [9]
Դրանից հետո Եփրեմը կմոռանա կուռքերին, Տերը նրա համար հանդես կգա որպես «մշտադալար մայրի», այսինքն՝ կյանքի և բարօրության անսպառ, հավիտենական աղբյուր։ «Ինչպես մշտադալար մայրին» («kiberosch raanan») բառերի փոխարեն սլավոներենում «ես պտղառատ այգի եմ» (αρχευθος ποικαζουσα՝ սաղարթախիտ գիհի) տարբերակն է։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար: Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»:
(Ովսեե 14։8․ Արարատ թարգ․) Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։
(Գրաբար) և իբրև զգինի Լիբանանու եղիցի Եփրեմայ։ Զի՞ ևս կայ նորա և կռոց, ե՛ս խոնարհեցուցի զնա, և ես զօրացուցից զնա. ե՛ս իբրև զայգի պտղախայծ՝ յինէ՛ն գտաւ պտուղ ի քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: