Ա. Պ. Լոպուխին (†1904)
6-7. Իրենց ոչխարների և իրենց արջառների հետ պիտի գնան Տիրոջը փնտրելու և չեն գտնի Նրան. Նա հեռացել է նրանցից։ [6] Նրանք Տիրոջը դավաճանեցին, որովհետև օտար որդիներ ծնեցին, այժմ նորալուսինը պիտի կուլ տա նրանց՝ իրենց ունեցվածքով հանդերձ։ (Սինոդական թարգ․)
«Օտար որդիներ ծնեցին» խոսքերը որոշ մեկնիչներ հասկանում են այն իմաստով, որ, Տիրոջ պաշտամունքից շեղվելով, իսրայելացիները նաև ամուսնանում էին հեթանոս կանանց հետ, որոնցից էլ զավակներ էին ունենում։ Սակայն մարգարեի խոսքերը կարելի է հասկանալ նաև ընդհանուր՝ կրոնաբարոյական իմաստով։
«Այժմ նորալուսինը պիտի կուլ տա նրանց իրենց ունեցվածքով հանդերձ» խոսքերով մարգարեն ցանկանում է այն միտքն արտահայտել, որ ամսվա սկզբին (ամսամուտին) մատուցված զոհերը ոչ միայն փրկություն չեն բերի կեղծավոր, կռապաշտ ժողովրդին, այլև ընդհակառակը, նրան կործանման կհասցնեն․ «Պիտի կուլ տա նրանց՝ իրենց ունեցվածքով հանդերձ» (Երեմ․ 3։23, 24) կամ էլ, սլավոներեն տեքստի համաձայն, նրանց «ժառանգությամբ», այսինքն՝ հողատարածքներով հանդերձ («chelkejchem»)։ Ռուսերեն տեքստի «նոր ամսվա» փոխարեն սլավոներենում «թրթուր» բառն է (ἑρυσίβη), քանի որ Յոթանասնիցը, ըստ երևույթին, «chodesch» բառի փոխարեն ընթերցել է «cheres»՝ որդ։
--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Նրանք ոչխարներով եւ զոհերով կը գնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից:
(Արարատ թարգ․) Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։
(Գրաբար) Յորձիւք և պատարագօք երթիցեն խնդրել զՏէր, և մի՛ գտցեն զնա. զի խո՛յս ետ ի նոցանէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: