Ա. Պ. Լոպուխին (†1904)
Բոլորը բորբոքված են ինչպես վառարանը, և խժռում են իրենց դատավորներին, նրանց բոլոր թագավորներն ընկնում են, և նրանցից ոչ ոք Ինձ չի կանչում։ (Սինոդական թարգ․)[7]
Նենգություն անելու կրքով է համակված ամբողջ ժողովուրդը, որը խժռում է իր դատավորներին, որոնցով մարգարեն, հավանաբար, նկատի ունի թագավորներին: Սրա արդյունքը լինում է այն, որ «նրանց բոլոր թագավորներն ընկնում են»։
Տասը ցեղերից կազմված թագավորության պատմությունն իրականում արքայական ընտանիքների կողմից կազմակերպված հեղաշրջումների մի ամբողջ շարք է, որոնց զոհերն են դարձել Նաբաթը (Գ Թագ․ 15։25−27), Ելան (Գ Թագ․16։8, 10), Հորամը (Դ Թագ․ 9։24), Զաքարիան, Մանայեմը, Փակէէն (Դ Թագ․ 15։10, 14, 25)։
Սակայն հեղաշրջումներով և ժողովրդի համար պատիժ հանդիսացող թագավորների անընդհատ անկումներով ոչ ոք խելքի չէր գալիս։ Սլավոներեն տեքստի «վառված» և «կրակ» բառերը հանդիպում են միմիայն որոշ ձեռագրերում (tеxtus rеcеptus), իսկ Յոթանասնիցում դրանք չեն ընթերցվում։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ:
(Արարատ թարգ․) Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։
(Գրաբար) Ամենեքին ջեռան իբրև զհնոց վառեալ, և հո՛ւր եկեր զդատաւորս նոցա. ամենայն դատաւորք նոցա անկան, և ո՛չ ոք էր ի նոցանէ որ կարդայր առ իս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: