Ովսեեի մարգարեության մեկնություն 7:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Բոլորը բորբոքված են ինչպես վառարանը, և խժռում են իրենց դատավորներին, նրանց բոլոր թագավորներն ընկնում են, և նրանցից ոչ ոք Ինձ չի կանչում։ (Սինոդական թարգ․)[7]
   
    Նենգություն անելու կրքով է համակված ամբողջ ժողովուրդը, որը խժռում է իր դատավորներին, որոնցով մարգարեն, հավանաբար, նկատի ունի թագավորներին: Սրա արդյունքը լինում է այն, որ «նրանց բոլոր թագավորներն ընկնում են»։

    Տասը ցեղերից կազմված թագավորության պատմությունն իրականում արքայական ընտանիքների կողմից կազմակերպված հեղաշրջումների մի ամբողջ շարք է, որոնց զոհերն են դարձել Նաբաթը  (Գ Թագ․ 15։2527), Ելան (Գ Թագ․16։8, 10), Հորամը (Դ Թագ․ 9։24), Զաքարիան, Մանայեմը, Փակէէն (Դ Թագ․ 15։10, 14, 25

    Սակայն հեղաշրջումներով և ժողովրդի համար պատիժ հանդիսացող թագավորների անընդհատ անկումներով ոչ ոք խելքի չէր գալիս։ Սլավոներեն տեքստի «վառված» և «կրակ» բառերը հանդիպում են միմիայն որոշ ձեռագրերում (tеxtus rеcеptus), իսկ Յոթանասնիցում դրանք չեն ընթերցվում։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ:
(Արարատ թարգ․) Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։
(Գրաբար) Ամենեքին ջեռան իբրև զհնոց վառեալ, և հո՛ւր եկեր զդատաւորս նոցա. ամենայն դատաւորք նոցա անկան, և ո՛չ ոք էր ի նոցանէ որ կարդայր առ իս.