Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ես նրան գրեցի իմ կարևոր օրենքները, սակայն դրանք նրա կողմից ինչպես օտար համարվեցին։ (Սինոդական թարգ․)[12]
«Ես նրան գրեցի Իմ կարևոր օրենքները»։ Ռուսերեն տեքստում ազատ կերպով թարգմանված եբրայերեն տեքստի «ektaiv-lo rubbej thorathi» արտահայտությունը տարբեր կերպ է թարգմանվում և հասկացվում․ «rubbej thorathi» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել «Իմ օրենքի անթիվ լինելը (բազմությունը)», կամ էլ Գրետցի նման ընթերցել (Graetz H. Geschichte der Juden. Leipzig, 1866. Bd. II. S. 460) «dibrej thorathi՝»՝ «Իմ օրենքի խոսքերը»։
Քանի որ միայն Իսրայելին տրված գրավոր օրենքներ չկային, ապա ակնհայտ է, որ մարգարեի խոսքը վերաբերում է Մովսեսի օրենքին, որը, հակառակ մերժողական քննադատական պնդումներին, գրավոր ձևով արդեն գոյություն ուներ Ովսեե մարգարեի օրոք։
Հունարենին համապատասխանող սլավոներեն տեքստը բնագրի այլ ընթերցում է առաջարկում և ավելի պակաս հասկանալի միտք հաղորդում։ Ենթադրվում է, որ բնագրում գոյություն չունեցող համարի վերջին («սիրելի զոհասեղանները») բառերը Յոթանասնիցի կողմից սխալ ընթերցման հետևանքով տեղափոխվել են հաջորդ համարի սկզբից։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց, բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն, նաեւ նրա սիրելի զոհասեղանները:
(Արարատ թարգ․) Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտարոտի համարվեցին։
(Գրաբար) Գրեցից ի վերայ նոցա բազմութիւն. և կրօնք նորա յօտարոտի՛ս համարեցան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: