Ովսեեի մարգարեության մեկնություն 9:15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է․ այնտեղ Ես ատեցի նրանց իրենց չար գործերի համար, նրանց կվտարեմ Իմ տնից, այլևս չեմ սիրի նրանց, նրանց բոլոր իշխաններն ապստամբներ են։ (Սինոդական թարգ․)[15]
   
    «Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է»։ Գաղգաղան կռապաշտության կենտրոններից մեկն էր։ Հնարավոր է, որ այդ քաղաքում կռապաշտությունը հասել էր ծայրահեղ աստիճանի, ուստի այդ պատճառով էլ մարգարեն բազմիցս հիշատակում է դրա մասին (Ովս․ 4։15, 9։15, 12։11

    «Նրանց կվտարեմ Իմ տնից», այսինքն՝ Տիրոջ հասարակությունից (այսինքն՝ Աստծու համար ընտրյալ համարվողների թվից)։
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) «Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ նրանց եւ այլեւս չեմ սիրի նրանց. նրանց բոլոր իշխանները ապստամբներ են:
(Արարատ թարգ․) Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։
(Գրաբար) Ամենայն չարիք նոցա ի Գաղգաղա. զի ա՛նդ ատեցի զնոսա վասն չարութեան գնացից նոցա. ի տանէ իմմէ մերժեցի՛ց զնոսա, և ո՛չ ևս յաւելից սիրել զնոսա։ Ամենայն իշխանք նոցա ապստամբք.