Ա․ Լոպուխին
Նրա գլխավորները նվերների դիմաց են դատում և նրա քահանաները վճարի դիմաց են սովորեցնում, և նրա մարգարեները գումարի դիմաց են գուշակում, միաժամանակ Տիրոջն են ապավինում՝ ասելով․ «մի՞թե Տերը մեր մեջ չէ, մեզ վրա տառապանք չի գա։ (Սինոդական թարգ․)[11]
Մարգարեն շարունակում է այն մեղքերի թվարկումը, որոնք կարող են առաջացնել Եհովայի բարկությունը։ «Նրա քահանաները վճարի դիմաց են սովորեցնում»․ ըստ Մովսեսի օրենքի` դժվար լուծելի դատական հարցերում դատավորները պետք է դիմեին քահանաներին և գործեին «ըստ օրենքի, որը նրանք կսովորեցնեն․․․ և ըստ սահմանման, որը նրանք կասեն» (Բ Օր․ 18։11)։ Ակնհայտորեն, քահանաները կաշառքի համար խեղաթյուրել էին օրենքը և սխալ որոշումներ էին կայացրել, որի համար էլ մարգարեն մեղադրում է նրանց։ Միևնույն ժամանակ մարգարեի կողմից դատապարտվող հանցագործությունների ծանրությունը հատկապես նրանով է մեծանում, որ դրանց համար մեղավորներն իրենց Տիրոջ ճշմարիտ հետևորդներ էին համարում, վստահ էին իրենց մեջ Տիրոջ բնակության և դժվարություններից Նրա միջոցով պաշտպանվելու հարցերում։ Ավելի ուշ Երեմիան ստիպված պետք է լիներ նմանատիպ կեղծ տեսակետների դեմ պայքարել (Եր․ 7։4)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարէները արծաթով էին գուշակութիւններ անում եւ Տիրոջն էին ապաւինում ու ասում. «Արդարեւ, Տէրը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրայ չարիք չի գայ»:
(Արարատ թարգ․) Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։
(Գրաբար) Առաջնորդք նորա կաշառօք դատէին, և քահանայք նորա վարձուք տային պատասխանի. և մարգարէք նորա արծաթո՛վ պատմէին զըղձութիւնս. և ի Տէր ապաստան լինէին և ասէին. Ո՞չ ապաքէն Տէր ընդ մե՛զ է՝ և ո՛չ եկեսցէ ի վերայ մեր չարիք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: