Միքիայի մարգարեության մեկնություն 3։3

Ա․ Լոպուխին

ուտում եք Իմ ժողովրդի մարմինը և նրանց կաշին մաշկում եք նրանցից, իսկ նրանց ոսկորները կոտրում և կտրում եք ինչպես կաթսայում, և մարմինը՝ ինչպես պուտուկում։
(Սինոդական թարգ․)[3]
   
   3−րդ համարում մարգարեն պատկերավոր կերպով ժողովրդի հալածանքների մասին գաղափար է արտահայտում։ 3−րդ համարի պատկերները ներկայացնում են Միք․ 2։12 համարում ժողովրդի վերաբերյալ օգտագործված հոտի պատկերի զարգացումը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպէս կտրատում են կաթսայում եփելու համար, եւ նրանց միսն այնպէս, ինչպէս պտուկի մէջ եփելու համար:
(Արարատ թարգ․) Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։
(Գրաբար) Զոր օրինակ կերա՛ն զմարմինս ժողովրդեան իմոյ, և զմորթ նոցա մորթեցին ի նոցանէն. և զոսկերս նոցա փշրեցին. և յօշեցին զմարմինս նոցա իբրև ի կաթսայս, և զմիս նոցա իբրև ի պուտանս։