Ա․ Լոպուխին
Իսկ ես լցված եմ Տիրոջ Հոգու զորությամբ, ճշմարտությամբ և արիությամբ, որպեսզի Հակոբին ասեմ նրա հանցագործությունները և Իսրայելին՝ նրա մեղքերը։ (Սինոդական թարգ․)[8]
Մարգարեն բացահայտում է իր խոսքերի հեղինակությունը, որը բխում է Սուրբ Հոգու զորությունից, և ցույց է տալիս իր քարոզության բնույթը։ Սլավոներեն տեքստում խոսքի հաստատական ձևի փոխարեն պայմանական է․ «․․․եթե ես չլցվեմ Տիրոջ Հոգու զորությամբ»։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բայց ես լցուեցի Տիրոջ Հոգու զօրութեամբ, արդարամտութեամբ եւ զօրութեամբ՝ պատմելու Յակոբին իր ամբարշտութիւնը եւ Իսրայէլին՝ իր մեղքերը:
(Արարատ թարգ․) Սակայն ես լցված եմ զորությամբ՝ Տիրոջ հոգով, նաև դատաստանով և ուժով, որպեսզի Հակոբին ծանուցեմ իր հանցանքը և Իսրայելին՝ իր մեղքը։
(Գրաբար) Բայց ես լցա՛յ Հոգւով զօրութեամբ Տեառն, դատաստանաւ և զօրութեամբ. պատմել Յակոբու զամպարշտութիւնս նորա, և Իսրայէլի զմեղս նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: