Միքիայի մարգարեության մեկնություն 7։16

Ա․ Լոպուխին

16-17․ Սա կտեսնեն ժողովուրդները և կամաչեն իրենց ամբողջ հզորությամբ հանդերձ, ձեռք պետք է դնեն իրենց բերանին, նրանց ականջները խուլ կդառնան, [16] հողը կլիզեն ինչպես օձը, ինչպես հողի որդերը նրանք դուրս կսողան իրենց ամրություններից, կսարսափեն մեր Տեր Աստծուց և կվախենան Քեզանից։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն նկարագրում է Իսրայելի համար կատարվելիք Աստծո մեծ գործերի հեթանոսական ժողովուրդների վրա թողնելիք տպավորությունը։ «Կամաչեն իրենց ամբողջ հզորությամբ հանդերձ», այսինքն՝ կկորցնեն իրենց հզորության և աստվածների հանդեպ հավատը։ «Ձեռք պետք է դնեն իրենց բերանին». սա զարմանքի և հարգալից լռության պատկեր է։ «Նրանց ականջները խուլ կդառնան», այսինքն՝ ասես Աստծո մեծ գործերի որոտից, Աստծո դատաստանի որոտից (Հոբ 26։14, Ես. 33։3)։ «Հողը կլիզեն ինչպես օձը», այսինքն՝ սարսափից գետնին կընկնեն։ 16, 17−րդ համարներում Յոթանասնիցը և սլավոներենը բնագիր տեքստին նման իմաստ են փոխանցում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան:
(Արարատ թարգ․) Ազգերը պիտի տեսնեն ու ամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքը բերանին պիտի դնեն, նրանց ականջները պիտի խլանան։
(Գրաբար) Տեսցեն հեթանոսք՝ և ամաչեսցեն յամենայն զօրութենէ իւրեանց. դիցեն զձեռս ի վերայ բերանոց իւրեանց, և ականջք նոցա խլասցեն։