Ա․ Լոպուխին
18-20․ Ո՞վ է Աստված, ինչպես Դու, որ ներում է անօրենությունները և քո ժառանգության մեղքից անց կենող, Նա հավիտյան չի բարկանում, որովհետև սիրում է ողորմալ։ [18] Նա կրկին կողորմա մեզ, կհարթեցնի մեր անօրինությունները։ Դու մեր բոլոր մեղքերը կգցես ծովի խորքերը։ Դու Հակոբին հավատարմություն կհայտնես, Աբրահամին՝ ողորմություն, որը երդումով խոստացար մեր հայրերին առաջին օրերում։ (Սինոդական թարգ․)
Սա Տիրոջն ուղղված փառաբանական երգ է, որը մարգարեի աղոթքում արտահայտված հույսի հիմնավորումն է, ինչպես նաև ամբողջ գրքի եզրակացությունը։ 18−20−րդ համարների ընդհանուր միտքն այն է, որ Իր անսահման բարությամբ Տերը կողորմի ժողովրդին և կջնջի նրա անօրինությունները։ 18−րդ համարում, ռուսերեն տեքստի «Նա հավիտյան (laad) չի բարկանում» արտահայտության փոխարեն սլավոներենում «չի պահում իր բարկությունը որպես վկայություն» («εἰς μαρτύριον−որպես վկայություն») տարբերակն է։ Յոթանասնիցը ոչ թե «bad» (հավիտյան), այլ «leed» («որպես վկայություն») է ընթերցել, ուստի միտքը «Տերն Իր մեջ չի պահում բարկությունը, որպեսզի այն (բարկությունը) ժողովրդի դեմ որպես վկայություն լինի, և ետ պահի վերջինիս հանդեպ ողորմություն ցուցաբերելուց» տարբերակով է փոխանցում:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում:
(Արարատ թարգ․) Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։
(Գրաբար) Ո՞վ է Աստուած իբրև զքեզ որ բառնայ զանօրէնութիւնս, և զա՛նց առնէ զանիրաւութեամբք մնացորդաց երկրի ժառանգութեան իւրոյ. և ո՛չ ունի ի վկայութիւն զբարկութիւն իւր, զի կամեցօղ ողորմութեան է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: