Նավումի մարգարեության մեկնություն 3:10

Ա․ Լոպուխին

Սակայն նա նույնպես աքսորված է, գերության է գնացել, անգամ նրա մանուկներն են կոտորվում փողոցների խաչմերուկներում, իսկ նրա հայտնիների համար վիճակ էին գցում, և նրա բոլոր մեծամեծները շղթայված են։ (Սինոդական թարգ․)[10]
   
Տե՛ս Նավումի մարգարեության մեկնություն գլուխ 3:8

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն:
(Արարատ թարգ․) Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։
(Գրաբար) Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ. եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա. եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն. Եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։