Գիրք` 1. Ծննդոց

Գլուխ 5

ԱԴԱՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ
(Ա Մնաց. 1.1-4)
   

1. Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
2. արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:
3. Ադամը երկու հարիւր երեսուն 5տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:
4. Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
5. Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:
6. Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:
7. Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
8. Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:
9. Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:
10. Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
11. Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
12. Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
13. Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
14. Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:
15. Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:
16. Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
17. Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:
18. Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:
19. Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
20. Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:
21. Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:
22. Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր
23. Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:
24. Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
25. Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:
26. Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու 6 տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
27․ Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը 7 տարի:
28. Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:
29. Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
30. Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
31. Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:
32. Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: