Նախահայրերի ազգաբանությունը Ադամից մինչև Նոյ
1. Այս է Ադամի սերունդների ծագումնաբանությունը: Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծո պատկերով արարեց նրան:
2. Նրանց արու և էգ ստեղծեց և օրհնեց նրանց: Եվ այն օրը, երբ նրանց ստեղծեց, նրանց Ադամ կոչեց:
3. Եվ Ադամն ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով որդի ծնեց և նրա անունը Սեթ դրեց:
4. Եվ Ադամի կյանքի օրերը Սեթին ծնելուց հետո ութ հարյուր տարի էին, և նա ծնեց որդիներ ու դուստրեր:
5. Եվ Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ:
6. Եվ Սեթն ապրեց հարյուր հինգ տարի և ծնեց Ենոսին:
7. Եվ Սեթը Ենոսին ծնելուց հետո ապրեց ութ հարյուր յոթ տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
8. Եվ Սեթի ապրած բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ:
9. Եվ Ենոսն ապրեց իննսուն տարի և ծնեց Կայնանին:
10. Եվ Ենոսը Կայնանին ծնելուց հետո ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
11. Եվ Ենոսի ապրած բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ:
12. Եվ Կայնանն ապրեց յոթանասուն տարի և ծնեց Մաղաղիելին:
13. Եվ Կայնանը Մաղաղիելին ծնելուց հետո ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
14. Եվ Կայնանի ապրած բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ:
15. Եվ Մաղաղիելն ապրեց վաթսունհինգ տարի և ծնեց Հարեդին:
16. Եվ Մաղաղիելը Հարեդին ծնելուց հետո ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
17. Եվ Մաղաղիելի ապրած բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ:
18. Եվ Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ծնեց Ենոքին:
19. Եվ Հարեդը Ենոքին ծնելուց հետո ապրեց ութ հարյուր տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
20. Եվ Հարեդի ապրած բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ:
21. Եվ Ենոքն ապրեց վաթսունհինգ տարի և ծնեց Մաթուսաղային:
22. Եվ Ենոքը Մաթուսաղային ծնելուց հետո երեք հարյուր տարի քայլեց Աստծո առաջ և ծնեց որդիներ ու դուստրեր:
23. Եվ Ենոքի կյանքի բոլոր օրերը եղան երեք հարյուր վաթսունհինգ տարի:
24. Եվ Ենոքը գնաց Աստծո հետ ու չէր գտնվում, որովհետև Աստված վերցրեց նրան:
25. Եվ Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ծնեց Ղամեքին:
26. Եվ Մաթուսաղան Ղամեքին ծնելուց հետո ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
27. Եվ Մաթուսաղան ապրեց ինը հարյուր վաթսունինը տարի և մեռավ:
28. Եվ Ղամեքն ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ծնեց:
29. Եվ նրա անունը Նոյ կոչեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքերի չարչարանքներիցից այն երկրի պատճառով, որին Տերն անիծեց»:
30. Եվ Ղամեքը Նոյին ծնելուց հետո ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
31. Եվ Ղամեքի կյանքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ:
32. Եվ Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ ու ծնեց Սեմին, Քամին և Հաբեթին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: