«Ղեւտական»-ի առաջին համարը մեզ ցույց է տալիս Աստծուն, որը հանդիպման վրանից կանչում է Մովսէսին՝ խօսելու նրա հետ։ Գրքի ամբողջ երկայնքին Աստուած Մովսէսին հաղորդում է իսրայէլացիներին սահմանած բազմաթիւ օրէնքներ ու կանոններ այն խոստումով, որ «նա, ով կատարի դրանք, կ՛ապրի դրանցով» (18, 5, տե՛ս Հռոմ․ 10,5)։ Այլ կերպ ասած՝ Աստուած բացատրում է իսրայէլացիներին, թէ ինչպես պետք է վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք արգելք են հանդիսանում հաղորդուելու իր հետ, եւ թէ ինչպես պետք է գործել, որպէսզի «վրանն» իսկապես լինի «հանդիպման» վայր․ հարկաւոր է, որ նրանք, ովքեր զոհեր են մատուցում, մատուցեն ըստ սահմանուած կանոնների, քահանաները յարգուեն եւ, փոխադարձաբար, իրենք էլ ազնուությամբ վարուեն, որ ժողովրդի իւրաքանչիւր անդամը հնարաւորին չափ հեռու մնայ մարմնական անմաքրութիւնից եւ բարոյական ու ծիսական կարգի անհաւատարմութիւնից։ Սրբութեան Աստուածը, սիրոյ ու կեանքի Աստուածը ուզում է իր ժողովրդին մասնակից դարձնել իր սրբութեանը, որպէսզի նա էլ իր հերթին դառնայ կրողը կեանքի, սիրոյ եւ սրբութեան։ Ահա այս ոգով է, որ նա իսրայէլացիներին տալիս է իր պատվիրանը, որի հիմնական առանձնայատկութիւնը Յիսուս յիշեցրեց իր հետեւեալ խօսքով, «Ձեզնից իւրաքանչիւուրը պիտի սիրի իր ընկերոջը, ինչպէս իր անձը»։ (19,8, տե՛ս Մաթ․ 5։22-39)։
Այս օրէնքները, որոնք կարող են զարմանալի թուալ ժամանակակից ընթերցողին, յիշեցնում են բոլոր երկրների եւ բոլոր ժամանակների հաւատացեալներին, որ Աստծու հետ հաղորդութիւնը կենսական անհրաժեշտութիւն է մարդու համար։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: