Սամուէլ մարգարէն, որի անունով են կոչւում նաեւ այս եւ սրան յաջորդող գիրքը, փաստորեն վերջինն է «դատաւորներից», այն փրկարարներից, որ Աստուած տագնապալի ժամանակներում ուղարկում է իր ժողովրդին։ Սամուէլը կրկնակի պաշտօն է վարում՝ քաղաքական եւ կրօնական։ Իսայէլը չի բաւարարւում այլեւս «դատաւրների» պատահական միջնորդութիւններից եւ ձգտում է ունենալ աւելի կանոնաւոր քաղաքական մի իշխանութիւն։ Ժողովրդի պահանջով եւ Աստծու հրամանով, Սամուէլը, հակառակ իր վերապահութիւնների, Իսրայէլի վրա թագաւոր է հաստատում Սաւուղին։ Սակայն շուտով Սաւուղը անհաւատարմութիւն է հանդէս բերում Աստծու նկատմամբ, այնպէս որ Աստուած զրկում է նրան իր պաշտպանութիւնից։ Այն ժամանակ Աստուած ընտրում է երիտասարդ Դաւթին, որը յաջորդելու էր Սաւուղին։ Դաւիթը ծառայութեան է մտնում Սաւուղի մօտ եւ այդպիսով ընտելանում պալատական կեանքին, նախքան իր փախուստը պալատից՝ խույս տալու համար Սաւուղից, որն ուզում էր սպանել նրան։ Գրքի 16-30 գլուխները ցոյց են տալիս Սաւուղի աստիճանական անկումը եւ Դաւթի հզօրութեան մեծացումը։ Գիրքն աւարտւում է Սաւուղի եւ նրա որդիների մահուան պատմութեամբ, որը տեղի է ունենում փղշտացիների դէմ մղուած մի ճակատամարտի ընթացքում։
Այս գիրքը մեզ յիշեցնում է, որ Աստուած է միայն իր ժողովրդի ճշմարիտ թագաւորը։ Այդ ժողովրդի մէջ օրինակն իշխանութիւնը կարող է գործադրուել միայն այն անձի միջոցով, ով ամբողջապէս ընդունում է Աստծու միակ իշխանութիւնը եւ ենթարկւում դրան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: