Այս փոքրիկ գիրքը պարունակում է պատգամը մի մարգարէի, որի միայն անուանն ենք ծանօթ։ Նա հաղորդում է մեզ այն վերաբերմունքի մասին, որ Եդոմի ժողովուրդը (Եսաւի յետնորդները) ունեցել է Իսրայէլի ժողովրդի (Եսաւի եղբայր Յակոբի յետնորդները) նկատմամբ։ Եդոմայեցիները, որոնք հաստատուել էին Մեռեալ ծովի հարաւ-արեւելեան մասում, մշտապէս թշնամութեամբ էին լցուած իսրայէլացիների հանդէպ, բայց Յուդայի թագաւորութեան անկման եւ Երուսաղէմի գրաւման ժամանակ նրանք այդ վերաբերմունքը հասցրին ծայրայեղութեան։ Արդարեւ, նրանք ոչ միայն չօգնեցին իրենց հարեւաններին, այլեւ ստեղծուած կացութիւնից օգուտ քաղելով՝ յափշտակեցին նրանց հողերի մի մասը եւ մասնակցեցին Երուսաղէմի կողոպուտին։
Հաւանաբար գրուած լինելով 587 թուականին (ն․ Ք․), բաբելոնացիների կողմից Երուսաղէմի գրաւումից քիչ առաջ, Աբդիուի գիրքը յայտնում է, որ Իսրայէլին թշնամի միւս ժողովուրդների հետ միաժամանակ կործանուելու է նաեւ Եդոմի ժողովուրդը եւ դրանով էլ մխիթարութեան պատգամ է տալիս իսրայէլացիներին․ այն է՝ վերջին խօսքը պատակնում է Աստծուն, որը գալու է դատելու բոլոր ժողովուրդներին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: