ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ՄՕՏԵՆՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐԻՆ
1․ Հողոփեռնէսի մօտ ուղարկեցին պատգամաւորներ՝ խաղաղութեան խօսք ասելու համար: Նրանք ասացին.
2․ «Ահաւասիկ մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք եւ կանգնել ենք քո առջեւ. վարուի՛ր մեզ հետ ինչպէս հաճելի կը թուայ քեզ,
3․ որովհետեւ ահա մեր տներն ու ցորենի բոլոր դաշտերը, հօտերն ու նախիրները, մեր ոչխարների բոլոր գոմերը քո աչքի առաջ են. վարուի՛ր այնպէս, ինչպէս բարի կը թուայ քեզ, որովհետեւ ահա մեր քաղաքները եւ մենք՝ նրանց բնակիչները, քո ծառաներն ենք: Արի՛ մեր մէջ եւ վարուի՛ր ինչպէս բարի կը թուայ քեզ»:
6․ Պատգամաւորները եկան Հողոփեռնէսի մօտ եւ նրան ասացին այս խօսքերը:
7․ Հողոփեռնէսն ու իր զօրքը իջան ծովեզերք. նա նրա բարձրադիր քաղաքներում պահապաններ դրեց: Այդ քաղաքներից իր համար նա վերցրեց զինակից ընտիր մարդիկ:
9․ Այդ քաղաքները նրան դիմաւորեցին երգերով,
10․ պսակներով, ծնծղաներով եւ թմբուկներով:
11․ Հողոփեռնէսը քարուքանդ արեց նրանց սահմանները եւ հատեց նրանց բոլոր անտառները:
12․ Նրան հրաման էր տրուած խորտակել այդ երկրի աստուածներին,
13․ որպէսզի բոլոր ազգերն ու ժողովուրդները միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն եւ նրան աստուած անուանեն:
14․ Նա եկաւ Եզրայելոմի հանդիպակաց կողմը, որ մօտիկ էր բնակիչներին 477 եւ դէմյանդիման Հրէաստանի մեծ սարին:
15․ Նա բանակ դրեց Գայի ու Բիշանի միջեւ եւ այնտեղ մի ամիս մնաց՝ իր զօրքի համար զինամթերք եւ պաշար հաւաքելու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: