Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։7

Ա. Լոպուխին

«Եվ երբ քեզ ասեն. «Ինչո՞ւ ես ողբում», ասա՛. «Այն լուրերի համար, որ գալիս են»։ Եվ ամեն սիրտ պիտի հալվի, ու ամեն ձեռք պիտի թուլանա, և ամեն հոգի պիտի նվաղի, ու ամեն ծունկ պիտի դողա, ինչպես ջուրը։ Ահա, դա գալիս է և պիտի կատարվի,- ասում է Տեր Աստված»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ ամեն սիրտ պիտի հալվի» - տե՛ս Ելից 19։1-ին համարը։

   «Ու ամեն ձեռք պիտի թուլանա» - տե՛ս Եզեկիելի 7:17-րդ համարը։

   «Եվ ամեն հոգի պիտի նվաղի» - ոչ ոք չի կարողանա ելք գտնել ստեղծված սարսափելի իրավիճակից՝ կորցնելով խելամիտ դատելու կարողությունն ու գործելու վճռականությունը (հմմտ․ Եզեկ․ 7։26)։ Սլավոներենում՝ «և ամեն մարմին և ամեն հոգի հեռացավ»։

   «Ու ամեն ծունկ պիտի դողա» - տե՛ս Եզեկիելի 7:17-րդ համարը։

   «Դա գալիս է և պիտի կատարվի» - ուշադրություն է կենտրոնացվում արհավիրքի անխուսափելիության վրա, ինչն ավելի է ահագնացնում սպառնալիքը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ եթէ քեզ հարցնեն՝ «Ինչո՞ւ ես հեծեծում», կ՚ասես. «Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր սրտերը կոտրուելու են, բոլոր ձեռքերը՝ թուլանալու, բոլոր անդամները՝ չորանալու, բոլոր շնչերը՝ կտրուելու, բոլոր զիստերը՝ խոնաւութեամբ ապականուելու: Ահա վրայ է հասնում, եւ այդպէս էլ լինելու է»», - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ եթե լինի, որ քեզ ասեն. Ինչո՞ւ ես ողբում, դու էլ ասա՛. Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի,- ասում է Տեր Աստված»։
(Գրաբար) Եւ եղիցի թէ ասիցեն ցքեզ. Վասն է՞ր հեծես, ասասցես. Զի բօթ լուայ՝ և գալոց է. և բեկցին ամենայն սիրտք, և ամենայն ձեռք լքցին. և ցամաքեսցի ամենայն մարմին և ամենայն շունչ, և ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. ահաւասիկ գայ և եղիցի, ասէ Տէր Տէր Աստուած: