Ա. Լոպուխին
««Որովհետև այն արդեն փորձված է։ Եվ ի՞նչ, եթե այն արհամարհի գավազանին․ այն չի՞ դիմանա»,- ասում է Տեր Աստված»։ [13] (Սինոդական թարգ․)
«Որովհետև այն (սուրը) արդեն փորձված է» - Նաբուգոդոնոսորն արդեն իսկ ապացուցել էր իր զորությունը։
«Եվ ի՞նչ, եթե այն արհամարհի գավազանին» - տե՛ս 10-րդ համարի բացատրությունը։ Հուդայի այս թագավորությունը, Հուդայի այս գավազանը, որին այդպիսի խոստումներ են տրված և որը կարծես թե այդքան գերազանցում էր մյուս բոլոր թագավորություններին, ինչպես պարզ կդառնա, իրականում ավելի թույլ էր, քան Քաղդեական միապետությունը։ Սլավոներեն թարգմանությունը այլ միտք է փոխանցում․ «Եվ ի՞նչ (հմմտ․ Ելք 16։7), եթե ցեղը (Հուդան, որին այդքան մեծ նշանակություն էր վերապահված) մերժվի (վերջնականապես կորստյան մատնվի Աստծո կողմից՝ Նաբուգոդոնոսորից պարտություն կրելուց հետո)։ Այդպես չի լինի,- ասում է Տեր Աստված»։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ ի՞նչ է, փրկուելո՞ւ է ազգը: «Դա չի՛ լինելու», - ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Որովհետև փորձվեց, և ի՞նչ։ Եթե ցուպն էլ անարգես, այն չի՞ լինի",- ասում է Տեր Աստված»։
(Գրաբար) զի արդարացաւ. և զի՞նչ է, ապրիցի՞ ազգն. ո՛չ եղիցի՝ ասէ Տէր Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: