Ա. Լոպուխին
«Քո անմաքրության մեջ այնքան պղծություն կա, որ որքան էլ Ես մաքրեմ քեզ, դու դեռ շարունակում ես անմաքուր մնալ․ քո անմաքրությունից դու այլևս չպիտի մաքրվես, մինչև որ Իմ զայրույթը Ես չսպառեմ քեզ վրա»։ [13] (Սինոդական թարգ․)
«Քո անմաքրության մեջ այնքան պղծություն կա» - «պղծություն» - եբրայեցերենում՝ «զիմմա», նույնն է թե՝ «խաբեություն»։ Սլավոներենում՝ «սամիթ». «քո անմաքրությունն այնքան խորն է, որ նրա վրա խոտ է աճել։
«Որքան էլ Ես մաքրեմ քեզ» - այստեղ նկատի են առնվում հրեաների նկատմամբ Աստծո կիրառած նախախնամական բոլոր գործողությունները՝ մարգարեներ, փորձություններ:
«Դու այլևս չպիտի մաքրվես, մինչև որ․․․» - սլավոներենում՝ «իսկ ի՞նչ կլինի, եթե չմաքրվես», եթե նույնիսկ հիմա դատաստանը մնա առանց գործադրության։ Սա մի գաղափար է, որն այնքան էլ հավանական չէ լսել ա՛յն մարգարեի շուրթերից, որը, ինչպես երևում է, ակնկալում էր, որ Իսրայելը գերության մատնվելու «արդյունքում» վերջնականապես կուղղվի։ Սակայն այդ գաղափարը, ինչպես որ պարզվեց հետագայում, լիովին ճշմարիտ էր. գերությունից հետո ևս Իսրայելին խորթ չէին նախագերության շրջանի բազմաթիվ տկարությունները:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) այն բանի համար, որ պղծութեամբ էիր անում դու: Եւ դու չես մաքրուելու քո պղծութիւնից: Ինչպէ՞ս կարող ես մաքրուել, քանի դեռ չեմ յագեցրել քո հանդէպ իմ զայրոյթը:
(Արարատ թարգ․) Քո անմաքրությունը լրբություն է. որովհետև ես փորձեցի քեզ մաքրել, բայց դու չմաքրվեցիր, քո անմաքրությունից այլևս չպիտի մաքրվես, մինչև որ իմ զայրույթը չհանգստացնեմ քեզ վրա։
(Գրաբար) փոխանակ զի պղծէիր դու, և ո՛չ սրբեսցիս 'ի պղծութենէ քումմէ. և զի՞նչ իցէ զի ո՛չ սրբեսցի տակաւին, մինչև կատարեցից զսրտմտութիւն իմ 'ի նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: