Ա. Լոպուխին
«Քո գեղեցկության պատճառով սիրտդ գոռոզացավ, քո սնափառության պատճառով դու կործանեցիր քո իմաստությունը. դրա համար ես Քեզ գետնին պիտի գցեմ, թագավորների առաջ քեզ ամոթի պիտի մատնեմ»։ [17] (Սինոդական թարգ․)
«Կործանեցիր քո իմաստությունը» - նկատի ունի՝ Նաբուգոդոնոսորի հետ հարաբերություններում վարած անխոհեմ քաղաքականությունը։
«Գետնին պիտի գցեմ» - «գահընկեց պիտի անեմ», կամ՝ «պիտի ցած գցեմ սուրբ լեռից»։
«Ամոթի» - սա ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերենում կիրառություն ունեցող բառի։ Սլավոներենում՝ «հանդիմանության պիտի մատնեմ»։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քո գեղեցկութեան մէջ՝ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ: Քո մեղքերի շատութեան համար գետին եմ գցել քեզ, խայտառակել քեզ թագաւորների առաջ:
(Արարատ թարգ․) Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։
(Գրաբար) և բարձրացաւ սիրտ քո ‘ի գեղեցկութեան քում, և ապականեցաւ հանճար քո հանդերձ գեղովն քո։ Վասն բազմութեան մեղաց քոց ընկեցի զքեզ յերկիր. յանդիման թագաւորաց ետու զքեզ ‘ի խայտառակութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: