Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ոչ բարյացակամ արարքները և զզվանք պիտի զգաք ինքներդ ձեր հանդեպ ձեր անօրենությունների և պղծությունների համար»։ [31] (Սինոդական թարգ․)
«Ճանապարհները» - այսինքն՝ վարքագիծը, ընթացքը։
«Արարքները» - սլավոներենում՝ «ձեռնարկումները», ասել է թե՝ առանձին գործողությունները»։ Աստծո բարի գործերը, որոնց ժողովուրդը բացարձակապես արժանի չէր, «Իսրայելում պիտի առաջ բերեր ապաշխարություն՝ այն դեպքում, երբ Օրենքի հանդեպ վախն անկարող էր եղել դա անելու (այսինքն՝ ապաշխարության մղելու)» (Տրոշոն):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից:
(Արարատ թարգ․) Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։
(Գրաբար) Եւ յիշեսջի՛ք զճանապարհսն ձեր չարս և զգնացս ձեր զանբարիս. և տաղտկասջիք յերեսաց անօրէնութեանցն ձերոց, և ‘ի գարշելեացն ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: