Ա. Լոպուխին
«Եվ նա ասաց ինձ. «Այս սենյակը, որը նայում է դեպի հարավ, այն քահանաների համար է, որոնք տաճարը հսկելու ծառայությունն են կատարում»։ [45] (Սինոդական թարգ․)
Երկու սենյակներն էլ նախատեսված էին միայն քահանաների համար (նախկինում այդպիսի սենյակներն օգտագործվել են նաև աշխարհականների կողմից, ինչը պղծություն էր տաճարի հանդեպ - Եզեկ․ 8:7-րդ համար և այլ տեղիներ)։ Սենյակների ունեցած անմիջական նպատակի, այն է՝ քահանաներին աստվածապաշտական զգեստներ հագցնելու մասին է, որ, ըստ երևույթին, խոսվում է Եզեկ․ 44:17-րդ համարում: Արևելյան դարպասով դեպի տաճար (դեպի Տերը – Եզեկ․ 44:1-րդ համար և այլ տեղիներ) տանող աջակողմյան սենյակը, որը նայում էր դեպի օրհնյալ հարավակողմը, նախատեսված էր քահանաների համար, որոնք ավելի պատվաբեր պարտավորություններ էին կատարում և իրենց հերթական ծառայությունը («տաճարը հսկելու ծառայությունը», սլավոներենում՝ «պահակներին հետևելու ծառայությունը») մատուցում էին հենց տաճարի շենքում (բառացիորեն՝ «տանը»), սրբավայրում (նրանք խնկարկում էին, լամպի միջի կրակը վառ էին պահում)՝ մատուցելով առաջավորության հացը (տե՛ս Եզեկ․ 41։22-րդ համարի բացատրությունը):
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարաւային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանութիւնն են կատարում,
(Արարատ թարգ․) Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է,
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Ա՛յս պատշգամ, որ հայի ընդ կողմանս հարաւոյ ՝ քահանայիցն եղիցի որ պահեն զպահպանութիւնս տանն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: