Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։11

Ա. Լոպուխին

«Եվ նրանց առջևի անցումը նույնն էր, ինչ ա՛յն սենյակների պարագայում, որոնք նայում էին դեպի հյուսիս․ սրանք նույն երկարությունն ունեին, ինչպես և դրանք, ու նույն լայնությունը, և սրանց բոլոր ելքերը, և սրանց կառուցվածքն ու սրանց դռները նույնն էին, ինչ դրանցը»։ [11] (Սինոդական թարգ․)
   
    Հարավային սենյակները նման էին (բառացիորեն՝ «ինչպես սենյակների տեսիլ») հյուսիսային սենյակներին՝ իրենց հատակագծի բոլոր մանրամասնություններով. նրանց միջև եղող միջանցիկ ուղով (այստեղ կիրառված է «derek» - «ճանապարհ»  բառը՝ «magalak» - «անցուղի» բառի փոխարեն, որը կիրառված էր 4-րդ համարում), երկարությամբ, լայնությամբ, իրենց բոլոր ելքերով (հետևաբար՝ այդ ելքերը – «mocaegen», թվով շատ էին․․․), իրենց կառուցվածքով (mishpetegen - հաստատություններ․․․epitrofaV․․․Յոթանասնից թարգմանությունն ավելացնում է՝ «և իրենց լույսերով»՝ լուսավորությամբ, 7-րդ համար), դռներով, այսինքն՝ հիմնական, մուտքի դռներով, որոնց մասին առավել մանրամասնորեն խոսվելու է հաջորդող համարում։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Պատշգամբներն ու դրանց դիմացի անցուղիները հիւսիս տանող ճանապարհի պատշգամբի չափով էին, դրանց լայնութեամբ ու դրանց երկարութեամբ, դրանց ելքերի ու շրջանակների չափով,
(Արարատ թարգ․) Եվ նրանց առաջ մի ճանապարհ կար. նրանց տեսքը դեպի հյուսիս եղող սենյակների տեսքի պես էր թե՛ նրանց երկարության, թե՛ լայնության և նրանց ելքերի ու նրանց չափերի ու մուտքերի համեմատությամբ։
(Գրաբար) և գնացն հանդէպ նոցուն ըստ չափոյ պատշգամացն ճանապարհին ՝ որ ընդ հիւսւսի. և ըստ երկայնութեան նոցա ՝ և ըստ լայնութեան նոցա ՝ և ըստ ելից նոցա. և ըստ շրջանակաց նոցին, և ըստ լուսանցուցաց․