Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 15:22

Ստեփանոս Սյունեցի

Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ:
   
    «Եթե Ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի»:
    Արդյոք ինչպե՞ս իմանանք, [թե] չէին ունենա մեղք [նրանք], որոնց [հետ] չխոսեց Քրիստոս կամ Քրիստոսի աշակերտները. և եթե այդպես է, ամենքն էլ, որ Քրիստոսից առաջ ծնվեցին մարմնով, մեղք չունեն, նույնպես և նրանք, որոնց չպատմվեց Նրա մասին:
    Արդ, կարծում եմ այսպես է պետք իմանալ, թե միայն հրեաների վերաբերյալ ասվեց, որոնց [մոտ] եկավ, ուսուցանեց ու հրաշքներ գործեց, սակայն նրանք չհավատացին:
    Իսկ մեկն էլ ասում է, թե ովքեր չունեն բանականություն, ինչպես մանկիկներն ու հիմարները, և որովհետև սրանք ոչինչ չգիտեն, [ուստի] և մեղք չունեն, մինչդեռ որոնց Աստված Քրիստոսի միջոցով բանականություն պարգևեց, և բնությամբ գիտեն բարին ու չարն ընտրելը, և արհամարելով բարին՝ գործում են չարը, այսպիսիները բոլորն էլ մեղք ունեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 15:18