Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:15

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:14
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
   
    «Որպեսզի կատարվի Տիրոջ կողմից ասվածը, թե Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ որդուն»:
Ըստ Յոթանասնից [թարգմանության] Ովսեի մարգարեությունում այսպես է գրված. «[Քանի դեռ] մանուկ էր [Իսրայելը], ես սիրեցի Նրան  և  Եգիպտոսից կանչեցի Նրա որդիներին» (Ովս. 11:1), իսկ Ակյուղասը [գրում է]. «Ժամանակը լրանալով՝ ընկավ Իսրայելի թագավորը. սիրեցի Նրան և Եգիպտոսից կանչեցի Իմ որդուն»: Քանի որ Մատթեոսը եբրայերենով գրեց այս ավետարանը, և նա, ով թարգմանել է, վկայությունն ըստ եբրայերենի է տվել:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ես Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ովս. 11:1) (Սինոդական թարգ․)[15]
   
    Հերովդեսի մահը թվագրվում է Հռոմի կառուցումից հետո մոտավորապես 750 թվականի ապրիլի 12-ի մերձակայքում։ Եթե այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ Մանուկը երկար չի ապրել Եգիպտոսում, այլ ընդամենը մի քանի ամիս` Հռոմի հիմնադրումից հետո 749 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 750 թվականի ապրիլի վերջը։ Ուստի և անհիմն է այն տեսակետը, համաձայն որի` Հովսեփը Եգիպտոսում ապրել է մեկ-երկու տարի։
    «Ես Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ովս. 11:1) - ինչպես որ Իսրայելն Աստծո կողմից ազատագրվեց Եգիպտոսից, այդպես էլ Քրիստոս կանչվեց հենց ա´յդ վայրից, սակայն արդեն նոր, նախորդներից տարբերվող հանգամանքներում: Իսրայելի և Քրիստոսի` Եգիպտոսում բնակվելու միջև զուգահեռը կարող էր ծագել ավետարանչի մտքում, և Մատթեոսը դա մատնանշում է՝ ցույց տալու համար Քրիստոսի հարաբերակցությունն Իսրայելի` Աբրահամից ծագման իրողության հետ, ինչպես նաև ընդգծելով Քրիստոսի կապը հենց Իսրայելի ողջ պատմությա´ն հետ։ «Մանուկ Հիսուս պատանի Իսրայելի ժողովրդի նման կանչվեց Եգիպտոսից, որպեսզի մենք տեսնենք, որ Հիսուս Աբրահամի ճշմարիտ ժառանգորդն է»։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:13

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
(Արարատ թարգ․) Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» (Ովս. 11.1)։
(Գրաբար) Զի լցցի ասացեալն ի Տեառնէ ի ձեռն մարգարէին որ ասէ. յԵգիպտոսէ կոչեցից զորդի իմ: