Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
Եվ եթե կամենում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է:
Ի՞նչ է «եթե կամենում եք»-ը: Նշանակում է, որ բռնի և հարկադիր օրենքը հարամնա չէ, մանավանդ որ նաև վարձատրելի չէ, իսկ կամովին ընդունվածը հաստատուն է, ինչպես նաև վարձատրելի: Այլև եթե հեռացնեք նախանձը, որ մտքի կուրություն է, և քննելով ուշադրություն դարձնեք կատարված գործերին՝ [կտեսնեք], որ նա է Եղիան, քանի որ երկուսն էլ նույն սպասավորությունն ընդունեցին և կարապետ դարձան Տիրոջ գալստյանը. ինչպես [Եղիան] երկրորդ [գալստյան կարապետն է լինելու] 612, այդպես էլ սա առաջինինը [եղավ]: Սա երևում է հագուստից ու բնակության վայրից, որովհետև ինչպես որ [Եղիան] էր Քոռաթի հեղեղատում [բնակվում] 613, այդպես էլ սա՝ անապատում, և ինչպես որ նա էր կաշվե հագուստով, այդպես էլ՝ սա: Ուստի գործով ու կյանքով նրանց նույնը լինելու պատճառով [Տերը] նույնացրեց նրանց: Եվ թող ոչ ոք, աշխարհիկ [մտածողներին] հետևելով, չասի, թե հոգիների տեղափոխություն է կատարվել, իբր Հովհաննեսը Թեզբացի Եղիայի հոգին ուներ. Եկեղեցին սա չի ընդունում. այլ այն Սուրբ Հոգով, որ ուներ Եղիան՝ այդ նույն շնորհի Հոգով, նաև [Հովհաննեսն] էր անապատում:
Ստեփանոս Սյունեցի
Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է:
Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:13
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: