Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:14

Հովհաննես Ծործորեցի

Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»:
   
   Նրանք ասացին. «Մեկն ասում է, թե Հովհաննես Մկրտիչն է, ուրիշներ՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»:

   Ճշմարտապես հաղորդեցին, ինչ որ լսել էին, որ ոմանք նոր մկրտության ու քարոզության պատճառով [Հիսուսին] բաղդատում են Հովհաննեսի հետ, ինչպես Հերովդեսը, [ով ասաց]. «Նա Հովհաննես Մկրտիչն է». ուրիշներ Նրա նախանձախնդրության պատճառով, որ չվանից մտրակ սարքեց ու վաճառողներին Տաճարից հանեց, «Եղիան է»,- ասացին. ուրիշներ էլ Նրա մաքուր ու սուրբ կյանքի պատճառով [Նրան] Ե րեմիային նմանեցրին, ոմանք էլ ճշմարիտ խոսքերի համար մարգարեներին հավասարեցրին: Նրա զանազան գործերի հանդեպ հիացմունքն էր, որ նրանց աչքերի մեջ ստեղծեց այդ տարբեր մարդկանց նմանությունը: Բայց նրանց խոսքերը պատվի արժանի չէին, որովհետև Նրա նշանները բավա-րար [ճշտությամբ] չտեսան, ուստիև ճշմարտապես չթարգմանեցին Նրա մեծությունը: Այդ պատճառով էլ [Տերը] չի գովում նրանց, այլ նրանց խոսքերը չհավանելով՝ դառնում է աշակերտներին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13