Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:9

Հովհաննես Ծործորեցի

Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ:

 

   Երբ եկան տասնմեկերորդ ժամին [վարձվածները], ստացան մեկական դահեկան:

   Նախ` որպեսզի առաջինները չմեծամտանային` նախատելով վերջիններին, և սրանք էլ չվհատվեին, այլ իմանային, որ կա՛ հնարավորություն Օրենքի և հավատքի այգին վերջում մտածների համար` ըստ ժամանակի կամ տարիքի, յուրաքանչյուրը` առանձնաբար, կարճ ժամանակում ձեռք բերել հոգու կատարյալ մաքրություն, որը «դահեկան»-ով է խորհրդանշվում, և դրա միջոցով` մաքուր սրտով հասնել աստվածտեսության: Երկրորդ` եթե առաջիններն Օրենքով մաքրվեցին, ապա վերջինները տասնմեկերորդ ժամին պայծառացան մկրտությամբ: Եվ երրորդ` [Տերը] սովորեցնում է, որ հանդերձյալում նախ արդարներն են ժառանգելու իրենց փառքը և հետո մեղավորները` տանջանքները` ըստ առաքյալի, ով ասում է. «Փառք և պատիվ բոլոր նրանց, որ բարին են գործում, և նեղություն ու անձկություն` չարը գործողներին» (հմմտ. Հռոմ. 2։79), որպեսզի հանցավորների պատիժը կրկնակի լինի. մեկը` արդարների փառքը տեսնելը, թե ինչի՛ց իրենք զրկվեցին, և երկրորդ` իրենց կորուստը, որն [իրենց] կամքով պատրաստեցին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1