1․ Քանզի նմա՛ն է արքայութիւն երկնից ա՛ռն տանուտեառն, որ ե՛լ ընդ առաւաւտս ի վարձո՛ւ ունել մշակս յայգի իւր:
2․ Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկա՛ն, եւ առաքեա՛ց զնոսա յայգի իւր:
3․ Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս զի կային դատա՛րկք ի հրապարակս.
4․ ասէ՛ եւ ցնոսա. Երթա՛յք եւ դուք յայգի իմ, եւ որ ինչ արժա՛ն իցէ՝ տա՛ց ձեզ:
5․ Գնացին եւ նոքա: Եւ դարձեալ՝ ելեալ զվե՛ց ժամու, եւ զի՛նն ժամու՝ արա՛ր այնպէս:
6․ Եւ զմետասաներորդ ժամու ելեալ, եգիտ ա՛յլս՝ զի կային դատարկք, ասէ ցնոսա. Ընդէ՞ր կայք աստ զաւրս ցերեկ դատարկք:
7․ Ասեն ցնա. Զի ո՛չ ոք կալաւ զմեզ ի վարձու: Ասէ ցնոսա. Երթա՛յք եւ դուք յայգին, եւ որ ինչ արժա՛ն է՝ առնուցո՛ւք:
8․ Եւ իբրեւ երեկոյ եղեւ՝ ասէ տէ՛ր այգւոյն ցգաւառապետ իւր. Կոչեա՛ զմշակսն՝ եւ տո՛ւր նոցա վարձս, սկսեա՛լ ի յետնոցն մինչեւ ցառաջինսն:
9․ Իբրեւ եկին որք զմետասաներորդ ժամուն, եւ առին մէն մի դահեկան:
10․ Եկեալ եւ առաջինքն՝ համարէին թէ աւելի՛ առնուցուն. եւ առին մէ՛ն մի դահեկան եւ նոքա:
11․ Իբրեւ առին՝ տրտնջէին զտանուտեռնէն՝ եւ ասէին.
12․ Թէ դոքա՝ յետինքդ՝ մի՛ ժամ գործեցին, եւ հասարակո՞րդս մեզ արարեր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք եւ զտաւթ:
13․ Նա պատասխանի ետ միում ի նոցանէ՝ եւ ասէ. Ը՛նկեր՝ չզրկե՛մ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սա՛կ արկեր ընդ իս:
14․ Ա՛ռ զքոյդ՝ եւ երթ. եթէ կամիմ յետնոցս տա՛լ որպէս քեզ:
15․ Եթէ չիցէ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնե՛լ զինչ եւ կամիմ. կամ թէ ակն քո չա՛ր է, զի ես առատս եմ:
16․ Ա՛յսպէս եղիցին յետինք առաջի՛նք, եւ առաջինք՝ յետինք: Զի բազում են կոչեցեալք՝ եւ սակա՛ւք են ընտրեալք:
17․ Իբրեւ ելանէր Յիսուս յԵրուսաղէմ, առ զերկոտասանսն առանձինն, եւ ի ճանապարհին՝ ասէ ցնոսա:
18․ Ահաւասիկ ելանեմք յԵրուսաղէմ, եւ որդի մարդոյ մատնեսցի՛ քահանայապետիցն՝ եւ դպրաց. եւ դատապարտեսցեն զնա ի մահ.
19․ եւ մատնեսցե՛ն զնա հեթանոսաց՝ այպանել, եւ հարկանել, եւ ի խա՛չ հանել, եւ յերիր աւուր յարիցէ՛:
20․ Յայնժամ մատեաւ առ նա մայր որդւոցն Զեբեդեայ՝ որդւովք իւրովք հանդերձ, երկիր պագանէր՝ եւ խնդրէր ինչ ի նմանէ:
21․ Եւ նա՝ ասէ ցնա. Զի՞նչ կամիս: Ասէ ցնա. Ասա՛՝ զի նստցի՛ն սոքա երկու որդիքս իմ, մի ընդ աջմէ քումմէ՝ եւ մի ընդ ահեկէ յարքայութեան քում:
22․ Պատասխանի՛ ետ Յիսուս եւ ասէ. Ո՛չ գիտէք զինչ խնդրէք. կարէ՞ք ըմպել զբաժակն՝ զոր ես ըմպելոցն եմ, կամ զմկրտութիւնն զոր ես մկրտելոցն եմ մկրտել: Ասեն ցնա. Կարա՛ւղ եմք:
23․ Ասէ՛ ցնոսա Յիսուս. Զբաժակն իմ ըմպիցէ՛ք, եւ զմկրտութիւնն զոր ես մկրտիմ՝ մկրտիցի՛ք, բայց նստուցանել ընդ աջմէ եւ ընդ ահեկէ իմմէ՝ ո՛չ է իմ տալ, այլ որոց տուեալ է ի հաւրէ իմմէ:
24․ Եւ լուեալ տասանցն, բարկացա՛ն ի վերայ երկուցն եղբարց:
25․ Յիսուս կոչեաց զնոսա առ ինքն, եւ ասէ՝ գիտէք՝ զի իշխանք ազգաց տիրեն նոցա, եւ մեծամե՛ծքն իշխեն նոցա:
26․ Ո՛չ այնպէս իցէ եւ ի ձերում միջի. Այլ որ կամիցի ի ձէնջ մեծ լինել՝ եղիցի ձեր պաշտաւնեա՛յ:
27․ Եւ որ կամիցի ի ձէնջ առաջին լինել՝ եղիցի ձեր ծառա՛յ:
28․ Որպէս որդի մարդոյ ո՛չ եկն պաշտաւն առնուլ, այլ պաշտե՛լ. եւ տալ զանձն իւր փրկա՛նս փոխանակ բազմաց:
29․ Եւ յելանելն նոցա յԵրիքովէ, գնացին զհետ նորա ժողովուրդք բազումք:
30․ Եւ ահա կո՛յրք երկու նստէին առ ճանապարհաւն: Իբրեւ լուան թէ Յիսուս անցանէ՝ աղաղակեցին եւ ասեն. Ողորմեա՛ց մեզ Յիսուս որդի Դաւթի:
31․ Եւ ամբոխն սաստեա՛ց նոցա՝ զի լռեսցեն: Եւ նոքա ե՛ւս առաւել աղաղակէին եւ ասէին. Տէր՝ ողորմեա՛ց մեզ որդի Դաւթի:
32․ Զտեղի՛ առ Յիսուս, կոչեաց զնոսա եւ ասէ. Զի՞նչ կամիք՝ զի արարից ձեզ:
33․ Ասեն ցնա. Տէր՝ զի բացցին աչք մեր:
34․ Եւ գթացեալ Յիսուս մերձեցա՛ւ յաչս նոցա, եւ վաղվաղակի՛ տեսին՝ եւ գնացին զհետ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: