Հովհաննես Ծործորեցի
Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է:
Ձեր «հա՛յր» էլ երկրի վրա մի կոչեք [ոչ ոքի], որովհետև ձեր Հայրը մեկն է` Նա, Ով երկնքում է:
Երկու կերպ ենք սա հասկանում: Նախ` [խոսքը «հայր»] անվանելու մասին չէ, քանի որ [Աստված] հորն ու մորը պատվելու օրենք է հաստատել: Այլ [Տերն այսպես է ասում], որպեսզի իմանան, որ [Աստծուն] պետք է հաստատապես կոչել «Հայր», որովհետև ինչպես որ [երկրի վրա] ուսուցիչը պիտի չլինի գլխավոր ուսուցիչ, այդպես էլ հայրը, քանի որ մեկն է ամենքի` ուսուցիչների ու հայրերի Հայրը: Երկրորդ` [Տերը] կամենում է [Իր աշակերտներին] երկնային դարձնել. մարմնավոր հայրերը հողից են և տարրալուծվելու են հողում` միայն մարմնավոր ծննդյան պատճառ լինելով, իսկ [Աստված], քանի որ մեզ ծնեց կենդանի հույսով 1250, որ երկնքում է, անմահ փառքի, [Սուրբ] Հոգով Իրեն որդեգրվելու և Քրիստոսին ժառանգակից դառնալու համար, այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Մեկն է ձեր Հայրը»` անփոփոխ ու անշարժ, Ով նաև կամենում է, որ դուք էլ նմանվեք Նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: