Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:55

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք.

 

    Այդժամ Հիսուսն ասաց ամբոխին. «Որպես ավազակի՞ վրա ելաք սուսերներով ու բրերով` բռնելու Ինձ. Ես միշտ ձեզ մոտ` Տաճարում էի նստում և ուսուցանում, բայց չբռնեցիք Ինձ:

    Տես` որքան գործեր կատարեց, որոնք կարող էին սթափեցնել նրանց. հետ տանելով` գետնին գցեց 1534, սպանում սպառնաց` «Սուր վերցնողը [սրով կընկնի]», ծառայի ականջը բժշկեց և ամեն տեղ մոտակա թե գալիք [իրողություններով] ցույց տվեց Իր զորությունը` հասկացնելով, որ [Իրեն] բռնելը նրանց զորությամբ չէ, որ կատարվեց: Բայց քանի որ սրանցով չզգաստացան, սկսում է հանդիմանել մեղմ խոսքով թե`

    «Որպես ավազակի՞ վրա ելաք սուսերներով ու բրերով` բռնելու Ինձ, մի՞թե միշտ ձեզ հետ Տաճարում չէի նստում և ուսուցանում:

    Ցույց է տալիս, որ Իր թույլ տալով եղավ [Իրեն] բռնելը, ուստի հրաշքները թողնելով` Իր ուսուցանելն է հիշեցնում, որպեսզի չհամարես, թե պարծենում է: Երբ ուսուցանում էի, ասում է, չբռնեցիք Ինձ, իսկ երբ լռեցի, վրա հասաք. Տաճարում էի, ոչ ոք չբռնեց, իսկ այժմ` այս ուշ ժամին ու կեսգիշերին, սրերով ու բրերով Ինձ վրա եք եկել, որովհետև ինչի՞ էին պետք այդ զենքերը, եթե միշտ ձեզ հետ էի:

    Ուրեմն` ինչո՞ւ Տաճարում չբռնեցին Նրան. որովհետև ժողովրդի պատճառով չէին համարձակվում: Ուստի Նա [քաղաքից] դուրս եկավ, որպեսզի տեղով և ժամանակով նրանց համարձակություն տար, և դրանով պարզ դառնար, որ Ի՛նքը կամեցավ սա: Բայց սա պատժից չի ազատում նրանց, որովհետև ոչ թե Նրա կամքը կատարեցին, այլ իրենց չարությունն իրագործեցին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:51