Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան:
 Եվ նրա ահից խռովվեցին պահապաններն ու մեռելի պես դարձան:
 Արդեն խոսել ենք կանանց ու ժամանակի վերաբերյալ [ավետարանիչների տեղեկությունների] տարբերությունների մասին, այժմ էլ խոսենք հրեշտակների վերաբերյալ [եղածի մասին]: Որովհետև Մատթեոսն ասում է, թե մեկ հրեշտակ իջավ երկնքից, և նրա ահից պահապանները խռովվեցին, որոնցից շատերը նաև մեռան, իսկ Մարկոսը, թեպետ մեկի մասին է խոսում, ինչպես Մատթեոսը, բայց չի [ասում], թե երկնքից էր իջել ու քարը գլորել, այլ թե կանայք տեսան, որ քարը գլորված էր, մտան գերեզմանի ներսը, տեսան մի երիտասարդի` նստած աջ կողմում ու սպիտակ պատմուճան հագած, և զարհուրեցին 1661: Ղուկասն էլ [ասում է]. «Լուսավոր հագուստով երկու այր հասավ նրանց» (Ղուկ. 24:4), և Հովհաննեսը` «Մինչ Մարիամը գերեզմանից դուրս կանգնած լալիս էր, խոնարհվեց դեպի գերեզման և տեսավ երկու հրեշտակի` սպիտակների մեջ, որ նստած էին այնտեղ, ուր եղել էր Հիսուսի մարմինը. մեկը` սնարի մոտ, մյուսը` ոտքերի» (հմմտ. Հովհ. 20:11-12)` սպասավորելով ասես աստվածային գահի:
 Արդ` սրանցից հասկանում ենք, որ կանանց այցելությունը մեկ անգամ չեղավ, ոչ էլ չորս, ինչպես ասում են ոմանք, այլ երեք: Որովհետև Ղուկասի ու Հովհաննեսի [նկարագրածները] նույնն են, ոչ միայն որ ասում են, թե [կանայք] երկու հրեշտակ տեսան, այլև ըստ ժամանակի, քանի որ մեկը «շատ վաղ» է ասում, մյուսը` «արշալույսին», որ նույն բանն են նշանակում: Սա կանանց երկրորդ այցելությունն է, իսկ Մարկոսի [նկարագրածը]` վերջին, որովհետև ասում է, թե երիտասարդին տեսան գերեզմանի ներսում արևագալին: Մատթեոսինն էլ առաջին [այցելությունն] է, որովհետև խոր գիշերը եկան և տեսան հրեշտակին, ով իջնելով երկնքից` քարը գլորեց և վայրը շարժեց, ինչից պահապանները զարհուրեցին ու փախան գնացին քահանայապետերի մոտ, քանի որ այդտեղ չէին, երբ կանայք այցելեցին երկրորդ ու երրորդ անգամ: Թեպետ սա այնպես է, ինչպես ասացի, և միևնույն կանայք էին գալիս, սակայն Մագդաղենացին բոլորի ժամանակ էլ կար. բայց քանի որ կամ մյուսներից առաջ էր գալիս, կամ ուշ տեղ հասնում, ուստի մյուսների պես չպատահեց [հրեշտակի] այն երևմանը, ինչ պատճառով էլ ողբում էր, մինչև տեսավ Ցանկալիին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: