Ծննդոց գրքի մեկնություն 2:23

Սրբ. Եփրեմ Ասորի

Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:22 

   

Ա. Լոպուխին

Եվ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»: (Սինոդական թարգ․)[23]

   

   Եվ Ադամն ասաց... Ըստ բոլոր լավագույն մեկնիչների, Ադամը, գտնվում էր խորը խորհրդավոր քնի մեջ, որի ընթացքում Աստված հանեց նրա կողոսկրը ՝ կին ստեղծելու նպատակով. Ադամը գիտակցությունը չէր կորցրել, որի պատճառով էլ կարող էր ասել այդ խոսքերը:

   Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից... Դա սովորական աստվածաշնչյան ասացվածք է, որն արտահայտում է սերտ ֆիզիկական ազգակցության գաղափարը, և միգուցե այդ գաղափարը իր սկիզբն է առնում հենց այդ նախնադարյան փաստից (Ծննդ. 29։14, Դատ. 9։2, Բ Թագ. 5։1, Ա Մնաց. 11։1 և ուր.):

   Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց... Եբրայերեն «կին» («իշշա») բառը կազմվել է «ամուսին» («իշ») բառից և դրանով իսկ ընդմիշտ իր մեջ դրոշմել է կնոջ ծագման պատմության հստակ ակնարկը:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»:
(Արարատ թարգ․) Եվ Ադամն ասաց. «Ահա սա ոսկոր է իմ ոսկորից և մարմին՝ իմ մարմնից: Թող սրան կին կոչեն, որովհետև նա մարդուց ստեղծվեց»:
(Գրաբար) Եւ ասէ Ադամ. Ա՞յս ա՛յժմիկ ոսկր յոսկերաց իմոց, և մարմին ի մարմնոյ իմոյ. սա՝ կոչեսցի կին, զի յառնէ՛ իւրմէ առաւ: