Սրբ. Եփրեմ Ասորի
ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 10:9
Ա. Լոպուխին
… ինչպես նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր … (Սինոդական թարգ․) [12]
ինչպես նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմանը (Ռեսենը)… այսինքն` այժմյան Կույունջիկի և Նեմրութի միջև: Վերոնշյալ ասորական աղբյուրներում հիշատակվում է նաև Ռեսեն (ըստ Յոթանասնից բնագրի՝ Դասեմանը) քաղաքը, որն անվանվում է այստեղ «որսորդների քաղաք», ինչը համընկնում է Նեբրոթի մասին վերը բերված ասացվածքին: Աստվածաշունչն էլ Ռեսենը անվանում է մեծ քաղաք և տեղադրում այն անմիջապես Նինվեի հարևանությամբ: Այս ամենը, ինչպես նաև այն, որ հենց Նինվեն, ըստ Հովնան մարգարեի, ձգված էր երեք օրվա ճանապարհի չափ (Հովն.3:3), հիմք տվեց գիտնականներին մտածելու, որ Ռեսենը, իրենից ներկայացնելով ինքնուրույն մի քաղաք և գտնվելով մեծ Նինվեի մատույցներում, ի վերջո միաձուլվել է նրա հետ` կորցնելով սեփական անվանումը (Լեյեհարդ և այլք): Եվ այսպես, Աստվածաշնչի այս մի քանի տողերում արտացոլված է խալդ-բաբելոնական և բաբելոնա-ասորական թագավորությունների նախապատմությունը: Լիովին համահունչ նորագյուտ սեպագրերի տվյալներին` Աստվածաշունչն էլ վկայում է, որ պետական կյանքը սկզբնապես ծնունդ է առել հարավային Բաբելոնի կամ Խալդի տարածքում` կենտրոնանալով Բաբելոն, Որեք, Աքադ ու Քաղանե քաղաքներում, որ հետո այստեղից սկսել է հոսել դեպի հյուսիս` հիմնելով նոր կենտրոն Նինվեի ու նրա շրջակա քաղաքների տեսքով, և ի վերջո, որ քուշերի գերիշխող ազդեցությունն առաջին խալդ-բաբելոնյան թագավորության մեջ, իր տեղը պետք է աստիճանաբար զիջեր սեմական տարրին ասորա-նինվեական տերության մեջ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:
(Արարատ թարգ․) Եվ Նինվեի ու Քաղանի մեջտեղում՝ Ռեսենը. սա մեծ քաղաք է:
(Գրաբար) և զԴասեման ի մէջ Նինուէի՛ և ի մէջ Քաղանայ, ա՛յն է քաղաք մեծ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: