Սերունդների ազգաբանությունը
1. Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները: Եվ ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին:
2. Հաբեթի որդիներն էին Գոմերը, Մագոգը, Մադան, Հավանը, Թոբելը, Մեսեքը ու Թիրասը:
3. Եվ Գոմերի որդիներն էին Ասքանասը, Րիփաթը և Թորգոմը:
4. Եվ Հավանի որդիներն էին Եղիսան, Թարսիսը, կիտացիները և դոդացիները:
5. Սրանցից բաժանվեցին ժողովուրդներն իրենց երկրներով՝ ըստ իրենց լեզուների, ազգությունների և տոհմերի:
6. Եվ Քամի որդիներն էին Քուշը, Մեստրեմը, Փուդը և Քանանը:
7. Եվ Քուշի որդիներն էին Սաբան, Եվիլան, Ռիգման և Սեբեթաքան: Եվ Ռիգմայի որդիներն էին Սաբան և Պիթանը:
8. Եվ Քուշը ծնեց Նեբրոթին. նա սկսեց հզորանալ երկրի վրա:
9. Նա Տիրոջ առջև մի զորավոր որսորդ եղավ, և այդ պատճառով նրա համար ասվում է՝ «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»:
10. Եվ նրա թագավորությունը սկիզբ առավ Բաբելոնում, Արեքում, Աքադում և Քաղանեում` Սենաար երկրում:
11. Այդ երկրից դուրս եկաւ Ասուրը ու կառուցեց Նինվեն, Ռոբոթը և Քաղան քաղաքը
12. Եվ Նինվեի ու Քաղանի մեջտեղում՝ Ռեսենը. սա մեծ քաղաք է:
13. Եվ Մեստրեմը ծնեց ղուդացիներին, անամացիներին, ղաբացիներին, նեփթուքացիներին,
14. Պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից առաջացան փղշտացիները) և կափթորացիներին:
15. Եվ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, նաև` Քետին,
16. Հեբուսացուն, Ամորհացուն, Գերգեսացուն,
17. Խևացուն, Արկեցուն, Սենացուն,
18. Արվադացուն, Սեմարացուն և Ամաթացուն, և հետո տարածվեցին քանանացիների ցեղերը:
19. Եվ քանանացիների սահմանը ձգվում էր Սիդոնից Գերարով ու մինչև Գազա՝ անցնելով Սոդոմն ու Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան:
20. Սրանք են Քամի որդիներն՝ ըստ իրենց տոհմերի ու իրենց լեզուների, իրենց երկրներում ու ազգերի մեջ:
21. Եվ Սեմին էլ, ով Եբերի որդիների նախահայրը և Հաբեթի մեծ եղբայրն էր, որդիներ ծնվեցին:
22. Սեմի որդիներն էին Եղամը, Ասուրը, Արփաքսադը, Ղուդը և Արամը:
23. Եվ Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:
24. Եվ Արփաքսադը ծնեց Սաղային, և Սաղան ծնեց Եբերին:
25. Եվ Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրերին բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր:
26. Եվ Հեկտանը ծնեց Ելմոդատին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին,
27. Ադորամին, Ուզալին, Դիկղային,
28. Գեբաղին, Աբիմեելին, Սաբային, Ոփիրին, Եվիլային և Հոբաբին:
29. Նրանք բոլորը Հեկտանի որդիներն էին:
30. Եվ նրանք բնակություն հաստատեցին Մեսայից մինչև արևելյան Սոփեր լեռը:
31. Սրանք են Սեմի որդիներն՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու ազգերի:
32. Սրանք են Նոյի որդիների տոհմերն՝ ըստ իրենց սերունդների և ազգերի: Եվ ջրհեղեղից հետո ազգերը նրանցից տարածվեցին երկրի վրա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: