Ա. Լոպուխին
Երբ Աբրամն իմացավ, թե գերեվարվել է իր եղբորորդի Ղովտը, հավաքեց իր տանը ծնված երեք հարյուր տասնութ մարզված ծառաներին և հետապնդեց նրանց մինչև Դան: (Սինոդական թարգ․) [14]
Աբրամը... հավաքեց իր տանը ծնված երեք հարյուր տասնութ մարզված ծառաներին... Վճռելով օգնության հասնել իր դժբախտ եղբորորդի Ղովտին՝ Աբրամն այդ նպատակով զինում է իր «ընդոծիններին», ինչպես ձևակերպված է սլավոներեն (նաև արևելահայերեն – ծանոթ. թրգմ.) թարգմանության մեջ, այսինքն՝ այն ծառաներին, որոնք ծնվել էին իր տանը (այլ ոչ թե գնվել), ուստի և առավել հավատարիմներին ու վստահելիներին։ Նրա տանը այդպիսի 318 մարդ կար։ Սրբազան պատմիչը հստակ նշում է այս թիվը, հավանաբար այն նպատակով, որպեսզի Քոդողագոմորի և դաշնակիցների ահռելի բանակի համեմատ այսպիսի թույլ և փոքրաթիվ զորքի նկարագրությամբ ավելի բացահայտ և տեսանելի դարձնի աստվածային օգնությունն Աբրամին (Սաղմ. 32:16-18)։
Եվ հետապնդեց նրանց մինչև Դան… Այսինքն՝ հետապնդում էր հակառակորդին և հասավ նրան միայն Դանում։ Մեկնաբանների մեծամասնության կարծիքով այս քաղաքի անունը վերցված է ավելի ուշ՝ հետմովսիսական դարաշրջանից, իսկ հնագույն անվանումը եղել է Ղեսեմ (Հես. 19:47, Դատ. 16:29)։ Սուրբ Գրքում Դան անվանումը հաճախ կիրառվում է մատնանշելու համար Պաղեստինի հյուսիսային ծայրամասը և այդ իմաստով հակադրության մեջ է դրվում հարավում գտնվող Բերսաբեեն (Դատ. 20:1, Ա Թագ. 3:20, Բ Թագ. 3:10 և այլն)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին,
(Արարատ թարգ․) Եվ երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերեվարվել է, դուրս բերեց իր տան երեք հարյուր տասնութ զինված ծառաներին և մինչև Դան հետապնդեց նրանց:
(Գրաբար) Եւ իբրև լուաւ Աբրամ թէ գերի՛ վարեցաւ եղբայրն իւր Ղովտ. համարեցաւ զընդոյծինսն իւր երեքհարիւր և ութ և տասն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: