Սրբ. Եփրեմ Ասորի
Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 16:8
Ա. Լոպուխին
Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը, այնպես որ բազմաքանակությունից հաշվել հնարավոր չլինի» (Սինոդական թարգ․) [10]
Եվ նա այս բոլորը բերեց Նրա համար, կտրեց նրանց մեջտեղից և ամեն մի կտորը մյուսի դիմաց դրեց, բայց թռչունները չկտրեց:Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Բազմացնելով պիտի բազմացնեմ քո սերունդը…» Շատ կարևոր է նշել, որ Տիրոջ հրեշտակն իր անունից խոսում է այստեղ այնպես, ինչպես սովորաբար խոսում է միայն Աստված: Սա «Տիրոջ հրեշտակ»-ի անձի մեջ աստվածայինը տեսնելու գլխավոր հիմնավորումներից մեկն է: Քանի որ Հագարն Աբրամի կինը դարձավ, հետևաբար, նա ևս որոշ չափով ժառանգորդ եղավ բազմաքանակ սերունդների մասին Աստծո կողմից հրեաների նախահորը տված խոստմանը: Հագարի որդի Իսմայելի միջոցով նրա սերնդի մասին այս մարգարեությունը պատմության մեջ փայլուն կերպով արդարացավ Արաբական անապատի մեծ մասը զբաղեցրած իսմայելացի, հագարացի կամ սարակինոս ընդհանուր անմամբ հայտնի տասներկու քոչվոր ցեղերի կյանքով (Ծննդ. 25:12-16): Նրանք բազմիցս այդ տեղից գաղթել են դեպի Աֆրիկա, Իսպանիա, Պարսկաստան և նույնիսկ Հնդկաստան:
-------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Քո սերունդը բազմացնելու եմ այնքան, որ համրել չլինի»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Բազմացուցանելո՛վ բազմացուցից զզաւա՛կ քո, և անթի՛ւ լիցի ի բազմութենէ։ Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: