Ա. Լոպուխին
Աբրահամն ասաց. «Տե՛ր, ինձ որևէ բան կպատահի՞, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ գտնվի երեսո՞ւն»: Տերը պատասխանեց. «Չեմ կործանի, եթե այնտեղ գտնվի երեսուն»: (Սինոդական թարգ․) [30]
«թող չբարկանա իմ Տերը... կարո՞ղ է այնտեղ երեսուն արդար գտնվի»... Զուգահեռ այն բանի, որ ավելանում են Աբրահամի խնդրվածքները, ավելանում է նաև իր խոնարհությունը Աստծու առաջ, որի երկայնամտությունն է նա փարձում։ Սակայն նա փորձում է, ոչ թե դատարկ հետաքրքրության համար, այլ իր մեծ սիրուց և կարեկցանքից դրդված, ինչի համար և Աստած ընդունում է նրա միջնորդությունը։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւ»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, որ ասեմ, գուցե այնտեղ երեսունը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Չեմ անի, եթե այնտեղ երեսունը գտնվի»:
(Գրաբար) Եւ ասէ. Միթէ իցէ՞ ինչ Տէր եթէ խօսիցիմ. իսկ եթէ գտցի անդ երեսո՞ւն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից՝ եթէ գտցի անդ երեսուն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: