Ծննդոց գրքի մեկնություն 1:8

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:6 

 

   

Ա. Լոպուխին

Աստված հաստատությունը կոչեց Երկինք: Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ: (Սինոդական թարգ․)[8]
 

   Երկինք… Եբրայերենում այս հասկացությունն արտահայտելու համար գոյություն ունեին երեք տարբեր եզրույթներ՝ երեք տարբեր երկնային ոլորտների գոյության մասին նրանց պատկերացումներին համաձայն: Այն երկինքը, որ հիշատակվում է այստեղ, համարվում էր ցածրագույնն ու թռչունների մոտակա կենսատարածքը՝ մատչելի անմիջական հայացքին
(Սաղմ․ 8:4, Ղևտ. 26:19, Բ Օր. 28:23):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:
(Արարատ թարգ․) Եվ Աստված տարածությունը կոչեց երկինք: Եվ իրիկուն և առավոտ եղավ. օր երկրորդ:
(Գրաբար) Եւ կոչեաց Աստուած զհաստատութիւնն երկին: Եւ ետես Աստուած զի բարի է: Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օ՛ր երկրորդ: